top of page

Ալիկ Ալեքսանյանի գործն ունի զուտ քաղաքական ենթատեքստ․ Մամիկոն Ասլանյան

  • Jul 30
  • 1 min read


«Վերջին տարիների ակնկալիքները չունեն ոչ մի իրավական   ու փաստական հիմք, հետևաբար, ակնկալիքները կախված են դատավորի տրամադրությունից և դատարանի կաշկանդվածության աստիճանից»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով ընթացող դատական նիստին։

Նա հույս հայտնեց, որ  դատարանը կարողանա որպես օրենք կիրառող մարմին կատարել իր ճիշ,  արդարացի որոշումը և Ալիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի։

Հարցին՝  քաղաքական, թե իրավական է այս գործը, Ասլանյանն արձագանքեց․

«Կարծում եմ, որ  այնքանով իրավական չէ,որքանով այն՝ քաղաքական, որովհետև, թեև մեղադրանքի կողմի տված բոլոր փաստարկներին ծանոթ չեմ, բայց իմանալով ձեռագիրը, կոնտեքստը և այն ժամանակաշրջանը, երբ Ալիկ Ալեքսանյանը մեկուսացվել է, ոչ միայն կարելի է ենթադրել, այլ հաստատապես կարելի է պնդել, որ այս գործը ունի զուտ քաղաքական ենթատեքստ»։

 
 
1/2287
bottom of page