Մենք գիտենք՝ ինչ է պետք անել․ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասին
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն անդրադարձել է Լա Լիգայի չեմպիոնության համար Մադրիդի «Ռեալի» հետ մղվող պայքարին:
Կիրակի օրը կատալոնացիները 3:0 հաշվով հաղթել են «Ռեալ Օվյեդոյին» և վերադարձել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, թեև «սերուցքայիններին» գերազանցում են ընդամենը մեկ միավորով:
BarcaTimes-ի փոխանցմամբ՝ Կասադոն մասնավորապես ասել է.
«Մրցակցությունը «Ռեալի» հե՞տ… Մեկ միավոր ենք առաջ, թե՞ չորս՝ այնքան էլ կարևոր չէ: Ամենակարևորն այն է, որ մենք գիտենք՝ ինչ է պետք անել: Քաջ գիտակցում ենք, որ պարզապես պետք է շարունակենք կատարել մեր աշխատանքը, եթե ցանկանում ենք հաղթել Լա Լիգան և մյուս մրցաշարերը»:
Նշենք, որ հունվարի 31-ին Հանս-Դիտեր Ֆլիկի սաները 22-րդ տուրի շրջանակում արտագնա խաղ կանցկացնեն «Էլչեի» դեմ: Իսկ դրանից երեք օր առաջ «կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայում կմրցեն «Կոպենհագենի» հետ:



















