top of page

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր

  • Aug 3
  • 1 min read


Oգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզում ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Վալոդյա Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Վալոդյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

 
 
bottom of page