top of page

«Ռենո»-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել է հողաթմբերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրшվորներ

  • 6 days ago
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Մուղնիի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։


 
 
1/2286
bottom of page