top of page

Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

  • Armen Sukiasyan
  • Feb 21, 2025
  • 1 min read

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։ 

Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/1949
bottom of page