Մարդկանց ստիպում են ընտրատեղամասից դուրս բերել «Ուժեղ Հայաստան»-ի քվեաթերթիկը. Գոհար Մելոյանի ահազանգը
- May 29
- 1 min read

«Քաղաքացիներին ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որը դրվում է ծրարում; Սա արգելված արարք է»,-ստացած ահազանգերը վկայակոչելով՝ լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին նախ չվախենալ սպառնալիքներից, չանել նման բան, ապա խորհուրդ տվեց, եթե վախեր ունեն, թող դնեն քվեաթերթիկը ծրարում, նկարեն, ապա հանեն ու նետեն աղբարկղը, փոխարենը ծրարում թողնել այն ուժի քվեաթերիկը, որին ցանկանում են ընտրել։
Մելոյանն ասաց, որ ահազանգեր են ստացել, երբ մարդկանց ստիպում են «Ուժեղ հայաստան»-ի քվեաթերիկը դուրս բերել ընտրատեղամասից՝ որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել։
«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, դուք պնդիր կունենաք, եթե արձանագրվի, որ քվեաթերիկ եք դուրս բերել։ Կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որ ձեր նկատմամաբ հարկադրանքի միջոցներ կիրառվեն։ Այս ճնշումներին վերջ տալու լավ հնարավորություն ունեք, քվեաթերիկ դուրս բերելը, բացի այն,որ ճնշում է ձեր նկատմամաբ, իրավախախտում է, որը կարող է հետևանքներ ունենալ»,-ասաց Մելոյանը։



















