top of page

Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում. Վոլոդին

  • May 22
  • 1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, հայտարարել է Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։



«Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները»,-գրել է Վոլոդինը՝ սոցիալական ցանցերում։



Նա հավելել է, որ Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։



«Միևնույն ժամանակ, պետք է որոշում կայացնել։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»,- նշել է Վոլոդինը։

 
 
bottom of page