top of page

Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին

  • May 6, 2024
  • 1 min read

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները գնում են Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ կգիշերեն և վաղը կշարունակեն քայլերթը դեպի Երևան։

Սոլակ գնալուց առաջ Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց՝ նախապես իրենց հայտնել էին, որ ավելի մեծ տարածք են տրամադրելու գիշերակացի համար, որ քայլերթի բոլոր մասնակիցները տեղավորվեն, սակայն ճնշումների հետևանքով՝ տարածքի տերը հրաժարվել է։

«Մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի․ ճնշել են՝ «ժողովրդավար» Հայաստանում։ Նախապես տրամադրված էր, հանկարծ էսօր փոխվել է։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Քայլերթի մասնակիցները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ։ Սրբազանն, ի պատասխան, քրիստոնեական ոգով արձագանքեց․ «Ասեք՝ օրհնվեք»։

1/2291
bottom of page