top of page

Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասին հայտարարություն արեց 4 քաղաքական ուժ

  • Apr 5
  • 1 min read


Հունիսի 7-ին սպասվող համապետական  ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա  Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ։ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ 

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ  գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող  քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման  եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահանջի, համակերպման և ուրացման  ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ 

Քաղաքական ուժերը վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա։

 
 
1/2291
bottom of page