top of page

Մտավորականներն այցելելու են Վեհափառին

  • May 14
  • 1 min read


Շաբաթ օրը՝ մայիսի 16-ին մի խումբ մտավորականներ այցելելու են Ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը կազմակերպել է ոչ թե եկեղեցին, այլ մտավորականներից մեկը, որն առաջարկել է թվով 20 մտավորականների՝ գրողներ, բանաստեղծներ, դերասաններ, այցելել Վեհափառին եւ իրենց աջակցությունը, սատարումը հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։



Պարզ է, որ հանդիպման ընթացքում կքննարկեն եւ նախընտրական քարոզարշավը, եւ ընտրությունների ելքն ու ՔՊ-ի վերընտրվելու դեպքում՝ Մայր աթոռի դեմ ձեռնարկվելիք նոր հարձակումները։ Մեր տեղեկություններով, մտավորականներից ոմանք ծրագրում են հորդորել Վեհափառ հայրապետին՝ իր կարծիքը հայտնել ընտրությունների առնչությամբ եւ ուղղորդել հավատացյալ հոտին, թե ում ընտրեն, որ երկիրը դուրս գա այս փակուղուց։



 
 
1/2291
bottom of page