top of page

Նախագահը հրաժարվել է Վազգեն Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է ՍԴ

  • 3 days ago
  • 1 min read


ՀՀ նախագահը հրաժարվել է Վազգեն Տիգրանի Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու առաջարկ ԲԴԽ-ն ՀՀ նախագահին ներկայացրել է մարտի 12-ին։ ՀՀ նախագահը, սակայն, չի ստորագրել նշանակման հրամանագիրը և դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ թեկնածուի բարեվարքությունը այնքան էլ լավ չի գնահատվել, սակայն ԲԴԽ-ն ներկայացրել է նրա թեկնածությունը ներկայացրել է առանց լուրջ հիմնավորումների։

ՍԴ-ն վարույթ է ընդունել դիմումը։ Գործով դատաքննությունը պետք է մեկնարկեր այսօր՝ մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով, զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԲԴԽ-ն։ ՍԴ դատավորներից Դավիթ Խաչատուրյանը, ով ԲԴԽ անդամ է եղել, ինքնաբացարկ է հայտնել։ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ նաև փաստաթղթեր է պահանջել նախագահից և ԲԴԽ-ից։

37-ամյա Վազգեն Սահակյանը որևէ տեղ չի աշխատում՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակում առկա տեղեկատվության։

 
 
bottom of page