top of page

«Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները

  • 2 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։

Մեզ ասացին, որ մինչ երեկ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել: Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա պատգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ՝ Նարեկ Կարապետյանի եւ հատուկենտ անձանց։ Պատգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ են հակված՝ օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից` վերցնելով մանդատները: Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի:

Բացի այդ, մանդատ չվերցնելը լուծում չէ, եւ դա պարզ երեւում է Վրաստանի օրինակով, որտեղ ընդդիմությունը Եվրոպայի հուժկու աջակցության պարագայում, մանդատները չվերցրեց, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ իշխող կուսակցության եւ կառավարության վրա: Այդուհանդերձ, վերջնական եւ միասնական որոշումը երկու խմբակցությունները«Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, կայացնելու են համատեղ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2181
bottom of page