top of page

Գագաթնակետին հասնելուց հետո ոսկու գինը կտրուկ իջել է

  • Arnold Gevorgyan
  • 2 minutes ago
  • 1 min read


Հունվարի 29-ի առևտրի ժամանակ ոսկու գները գրանցեցին հոկտեմբերից ի վեր ամենանշանակալի անկումը։ Օրվա սկզբին ունցիայի արժեքը 5,500 դոլարից  մի փոքր ավել էր։ Նոր բարձրակետին հասնելուց հետո այն  5.7%-ի անկում է գրանցել։ Արծաթի գինը 8.4%-ի անկում գրանցեց։ Մետաղների անկումը համընկավ ԱՄՆ դոլարի աննշան ամրապնդման հետ, հաղորդում է Bloomberg-ը։ Դոլարի ինդեքսը հինգշաբթի օրը աճել է 0.3%-ով։

Blue Line Futures-ի գլխավոր շուկայական ռազմավար Ֆիլ Սթրեյբլը նշել է, որ բաժնետոմսերի անկումը խթանել է այլ ակտիվների, այդ թվում՝ թանկարժեք և արդյունաբերական մետաղների վաճառքները։ «Կարծես թե մենք հասել ենք էյֆորիայի գագաթնակետին»,-ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ոսկին կտրուկ թանկացել էր տարվա սկզբից ի վեր աշխարհաքաղաքական լարվածության աճի և Դաշնային պահուստային համակարգի անկախությանը սպառնացող վտանգների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին, ինչը խթանել է այսպես կոչված արժեզրկման առևտրային ռազմավարությունը։ Միայն այս ամիս մետաղը ավելի քան 20%-ով աճել է, և որոշ տեխնիկական ցուցանիշներ ցույց են տվել մոտալուտ ճշգրտումների հնարավորությունը։

«Հաշվի առնելով գերտաքացած շուկաները և հոսքերի գերիշխանությունը հիմնարար գործոնների նկատմամբ, շտկման համար շատ բան պետք չի լինի»,-Bloomberg-ին ասել է Julius Baer Group-ի ներկայացուցիչ Կարստեն Մենկեն։

Հայաստանում հունվարի 29-ի համեմատ հունվարի 30-ին 1 տրոյական ուցիայի գինը նվազել է 6.31 %-ով՝ հասնելով 5188.8 դոլարի, արծաթը՝ 109.57։

 
 
1/1959
bottom of page