top of page

496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ

  • Aug 14
  • 1 min read


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026թ ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022թ նոյեմբերից 2026թ հունիսն ընկած ժամանակահատվածը:

  • Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ,

  • Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ,

  • անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տված համաձայնության և առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության,

  • կառուցվել են ընդհանուր 8320քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության, առանց լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալու, ինչպես նաև անտառաշինական նախագծերի բացակայությամբ,

  • անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերի ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված, տապալված ծառերի հատումից գոյացած փայտանյութի ծավալները և մուտքագրվել հաշվապահական փաստաթղթերում,

  • անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել  անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին,

  • անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին,

  • համատարած անտառհատման ենթարկված անտառային հողերում չեն իրականացվել անտառվերականգնման միջոցառումներ, հատատեղից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման արդյունքներով՝ առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Արձանագրված մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

 
 
1/2286
bottom of page