top of page

Մենք հայ ենք մեր արժեքային համակարգով, իսկ դուք Ցեղաuպանnւթյnւնը կասկածի տակ դնողներ եք, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր համարողներ եք. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին

  • 21 hours ago
  • 1 min read


«Մենք մենք ենք, մեր անցյալով ու ներկայով, մեր սխալներով ու ձեռքբերումներով, դավանած արժեքներով, հավատքով։ Մենք աստվածասեր են, դուք ինչասե՞ր եք։ Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք»,- ՀՀԿ համագումարի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Նա շարունակեց. «Մենք հայ ենք մեր պրոբլեմներով, խնդիրներով, մեր արժեքային համակարգով, իսկ ո՞վ եք դուք։

Դուք Հայոց ցեղասպանությունը  կասկածի տակ դնողներ եք, դուք Արցախը Հայաստանի վզին թոկ համարողներ եք, դուք Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր համարողներ եք, դուք ամոթալի էջ եք Հայաստանի պատմության մեջ, որը պետք է անհապաղ շրջել, որը մենք մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում»։

 
 
1/2068
bottom of page