top of page

Երևանի այսպիսի մոտեցումը լրացուցիչ խթան է հաղորդում Կազմակերպության լայն օրակարգին՝ բացելով նոր հեռանկարներ փոխշահավետ համագործակցության համար.

  • Jun 16
  • 1 min read


Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շանհայի համագործակցության կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առիթով։



Ձեր երկիրը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում։



Գոհունակությամբ նշում եմ Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր։ Երևանի այսպիսի մոտեցումը լրացուցիչ խթան է հաղորդում Կազմակերպության լայն օրակարգին՝ բացելով նոր հեռանկարներ փոխշահավետ համագործակցության համար։



Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում»։

 
 
bottom of page