top of page

Կաթողիկոսը մեղադրել է Վազգեն Գալստանյանին Դոգի հետ համագործակցելու համար

  • Armen Sukiasyan
  • May 21, 2024
  • 1 min read

Դեռևս  երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Կիրարանց մեկնած Վազգեն Գալստանյանը վերադարձել է և ուղևորվել է կաթողիկոսի մոտ։ Կաթողիկոսի հետ քննարկվել է ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, հետևանքները, քանի որ թե կաթողիկոսը և թե Վազգեն Գալստանյանը քաջ գիտակցում են, որ տապալված շարժման պատասխանատվությունը կրելու են բոլորը։

 

Ի դեպ, քննարկման ժամանակ Գարեգին Բ-ն մեղադրել է Վազգեն Գալստանյանին Դոգի՝ Վարդան Ղուկասյանի հետ համագործակցության համար։ Քանզի նույն Դոգը ամենավերջին հայհոյանքներն է հնչեցրել կաթողիկոսի հասցեին ու բազմիցս մեղադրել է կաթողիկոսին բիզնեսով զբաղվելու համար, անգամ սպառնացել է քանդել բոլոր եկեղեցիները։

1/1959
bottom of page