Մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով․ Երևանի քաղաքապետարան
- Armen Sukiasyan
- Jan 29, 2024
- 1 min read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց – Վրացական, Ֆանարջյան – Սարկավագ, Այվազովսկու – Տիտոգրադյան, Աթոյան – Այվազովսկի փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:



















