top of page

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բեռլինում․ ՀՀ ԱԳՆ.

  • Armen Sukiasyan
  • Feb 26, 2024
  • 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ  մոտ օրերս կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումն առանց հստակություն հայտնելու։

«Մյունխենում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Մոտ ապագայում նախատեսվում է դեմ առ դեմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի հարցով հայկական պատվիրակության հետ»,- ասել էր նա։

1/1955
bottom of page